«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Այնքան քիչ էինք, բայց այնքան ջերմ ու համախմբված

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Այնքան քիչ էինք, բայց այնքան ջերմ ու համախմբված
30.01.2013 | 12:47

Մեկ-մեկ ահավոր սկսում եմ կարոտել 2006-2010 թվականների livejournal-ը և այն փոքրիկ հայկական բլոգերական համայնքը:

Այնքան քիչ էինք՝ համեմատած այժմյան ֆեյսբուքի, բայց այնքան ջերմ ու համախմբված: Բոլորս իրար ճանաչում էինք, հավաքվում էինք, վիճում ու բարիշում էինք: Շատերս այնտեղից դուրս եկանք՝ տեղափոխվելով ֆեյսբուք, շատերը գործի բերումով չեն հասցնում գրել:

Որոշները հայտնվեցին տարբեր քաղաքական ճամբարներում, բայց ամեն դեպքում, փողոցում իրար տեսնելիս, գրկախառնվում ենք ու ջիգյարով իրարից հետաքրքրվում:

ՈՒ ահավոր ծանր ես տանում, երբ վատ լուր ես ստանում , որ այդ ուրախ համայնքից հեռանում են մարդիկ: Մեկընդմիշտ: Որ նրանք այլևս չեն պատասխանի քո գրառումներին, որ դու հին հիշողություններով չես մտնելու նրանց էջը, որ տեսնես, ինչ նոր բան է գրվել, ինչ նորություն կա մարդու կյանքում:

Մի հետաքրքիր օգտատեր ունեինք այնտեղ՝ կիրթ, դաստիարակված, հաճելի զրուցակից: Չեմ հանդիպել որևէ մի դեպք, երբ նա ինչ-որ չար բան գրեր, հունից դուրս գար, մարդուն վիրավորեր: Այն բլոգն էր, որ միշտ մտնում էիր, որպեսզի մի փոքր հանգստանաս աշխարհի անցուդարձից:

Ոչ մի հանդիպման չէր գալիս, ամեն անգամ տարբեր պատճառներով, շատերս նույնիսկ երբեք չէինք տեսել նրան, մտածելով, դե մարդ է, էլի, մի օր կտեսնենք: Սովորական մարդկային անհոգություն ու բառադիություն:

Իսկ այդ մարդը, քառասուն տարի անկողնուն գամված, այսքան տարի որևէ առիթ ու կասկած չտվեց, որ շփվում ենք կյանքի կողմից այդպիսի հարված ստացած մարդու հետ:

Իսկ հիմա Լևոնը (candelight )գնաց....

Սխալ կլինի ասել՝ Աստված հոգիդ լուսավորի, Լևոն ջան, քանի որ Աստված հոգիդ շատ վաղուց էր լուսավորել, Աստված քո մեջ այնպիսի բարիություն էր սերմանել, որ շատերիս համար ամբողջ կյանքում դա կմնա անհաղթահարելի գագաթ:

Դիտվել է՝ 5380

Մեկնաբանություններ